16:33  ,  19 սեպտեմբերի, 2016

Կարո Մուրադի հերթական հաղթանակը՝ նոկաուտով (ֆոտո)

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը պրոֆեսիոնալ ռինգում 30-րդ հաղթանակը տարել է նոկաուտով: Գերմանիայի Գոփինգեն քաղաքում կայացած մենամարտում 33-ամյա Մուրադի մրցակիցը եղել է ուկրաինացի Եվգենի Մախտեիենկոն, որը 12-րդ ռաունդում պարտվել է տեխնիկական նոկաուտով: Հայ բռնցքամարտիկը նվաճել է WBA International թափուր գոտին:

Դա Կարո Մուրադի 34-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր այս տարվա հունիսի սկբզբնամասում, երբ առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել բոլիվիացի Էստեբան Տաբաբարիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում