17:40  ,  19 սեպտեմբերի, 2016

Օլիմպիական փոխչեմպիոնին մրցման ժամանակ օգնել է եղբայրը

Ուշագրավ դրվագ է տեղի ունեցել տրիատլոնի աշխարհի գավաթի ժամանակ: Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Ջոնի Բրաունլին եղել է առաջատարի դերում, սակայն եզրագծից 400 մետր առաջ արեւային հարված է ստացել եւ կանգ առել: Ջոնիին օգնության է հասել նրա եղբայր Ալիստեր Բրաունլին, որը նրան օգնել է հատել եզրագիծը: Այդ մրցումն ավարտվել է իսպանացի Մարիո Մոլուի հաղթանակով, իսկ բրիտանացի եղբայրները եզրագիծը հատել են ծափահարությունների ներքո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս