15:40  ,  19 սեպտեմբերի, 2016

«Արարատն» առաջին պարտությունն է կրել հոկեյի Բելառուսի առաջնությունում

Տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնության երկրորդ տուրում «Արարատ» ակումբը 2:3 հաշվով պարտվել է Բելառուսի մինչեւ 18 տարեկանների հավաքականին: Հայկական թիմի 2 գոլերն էլ խփել է Վլադիսլավ Լոմակինը:

«Արարատը» Բելառուսի Մ-18 թիմի հետ կմրցի նաեւ սեպտեմբերի 19-ին: Բելառուսի առաջնության առաջին տուրում «Արարատը» 2 անգամ հաղթել էր «Բրեստ-2»-ին (8:3, 7:1):  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում