13:04  ,  18 սեպտեմբերի, 2016

Ռիո-2016. Պարալիմպիկ խաղերում մահացել է իրանցի հեծանվորդ

Ռիոյի Պարալիմպիկ խաղերում մահացել է Իրանի ներկայացուցիչ, խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակից Բահման Գոլբարնեժադը, հաղորդում է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի կայքը:

Մրցման ժամանակ 48-ամյա մարզիկը ընկել է եւ ստացել գլխուղեղային վնասվածք: Հիվանդանոցի ճանապարհին հաշմանդամ մարզիկը մահացել է: Իրանի Պարալիմպիկ կոմիտեն հաստատել է Բահման Գոլբարնեժադի մահվան փաստը:

Ռիոյի Պարալիմպիկ խաղերի փակումը սեպտեմբերի 18-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում