22:20  ,  17 սեպտեմբերի, 2016

Ֆալկաոյի գոլը «Մոնակոյին» օգնել է վերադառնալ առաջին տեղ

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Մոնակոն» տանը 3:0 հաշվով հաղթել է «Ռենին» եւ 13 միավորով վերադարձել առաջին տեղ: Հաշիվը 42-րդ րոպեին բացել է կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, իսկ վերջնամասում 1 րոպեում դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի կիսապաշտպան Թոմաս Լեմարը:

«Մոնակոն» 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ից, որը սեպտեմբերի 16-ին 6:0 հաշվով հաղթել էր «Կանին»:

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մոնակո» - «Ռեն»՝ 3:0

Ռադամել Ֆալկաո, 42, Թոմաս Լեմար, 90, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում