19:03  ,  16 սեպտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Լիոնել Մեսին լավագույնն է առաջին տուրում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն խաղացող ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում:

Շոտլանդական «Սելթիկի» դեմ խաղում (7:0) հեթ-տրիկի հեղինակ դարձած Լիոնել Մեսին ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 38 տոկոսը: Երկրորդ տեղում է Մյունխնեի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը (27 տոկոս), երրորդ տեղում՝ «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը (15 տոկոս): Հնգյակում են նաեւ Արկադիուշ Միլիկը («Նապոլի», 9 տոկո) եւ Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի», 6 տոկոս):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում