21:11  ,  15 սեպտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Տոտենհեմը» 82 տարվա ռեկորդ է գերազանցել Անգլիայում

Լոնդոնի «Տոտենհեմը» «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը տնային խաղերի հաճախելիության ռեկորդ է սահմանել անգլիական ակումբների շրջանում, գրում է Daily Mail-ը:

Այդ խաղին ներկա է եղել 85 011 երկրպագու: Հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե «Տոտենհեմի» տնային ստադիոն «Ուայթ Հարթ Լեյնում», այլ՝ «Ուեմբլիում», որը կարող է հյուրընկալել 90 հազար երկրպագու:

Անգլիայում հաճախելիության նախորդ ռեկորդը սահմանվել էր 1934 թվականին, երբ «Մանչեսթեր Սիթիի» ու «Սթոք Սիթիի» միջեւ գավաթային խաղին ներկա էր եղել 84 467 երկրպագու:

Հիշեցնենք, որ «Մոնակոն» լոնդոնյան ակումբին հաղթել էր 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում