13:51  ,  15 սեպտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին՝ սկսելով քվեարկություն, որին կարող են մասնակցել կայքի այցելուները:

Հավակնորդներն են հեթ-տրիկի հեղինակներ դարձած «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, երկուական գոլերով աչքի ընկած «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը, «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը, «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը, նաեւ մեկական գոլ խփած կիսապաշտպան Սաուլը՝ Մադրիդի «Աթլետիկոյից», կիսապաշտպան Մարիո Գյոտցեն՝ Դորտմունդի «Բորուսիայից», կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան՝ «Մոնակոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում