11:38  ,  15 սեպտեմբերի, 2016

Ռոնալդու. Մենք պասիվ սկսեցինք խաղը, բայց ֆուտբոլում այդպես չի կարելի

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ տարած կամային հաղթանակը՝ 2:1:

«Ես խփեցի կարեւոր գոլ այն ժամանակ, երբ խաղը գրեթե ավարտված էր: «Սպորտինգը» ցանկանում էր լավ խաղալ եւ բարդացրեց մեր կյանքը: Մենք պասիվ սկսեցինք խաղը, բայց ֆուտբոլում այդպես չի կարելի: Սա ահազանգ է այն մասին, որ հաջորդ հանդիպումներում չենք կարող մեզ այսպիսի բան թույլ տալ:

Մեծ պատիվ է ինձ համար, որ «Սպորտինգում» մարդիկ դեռ սիրում են ինձ եւ ցանկանում են իմ վերադարձը: Բայց հիմա ես ինձ շատ լավ եմ զգում «Ռեալում» եւ ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ, քանի որ այս ակումբում է իմ սիրտը»,- Կրիշտիանու Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ռոնալդուն կարիերան սկսել է «Սպորտինգում», որտեղից 2003-ին տեղափոխվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Չեմպիոնների լիգա. F խումբ, առաջին տուր

«Ռեալ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:1

Կրիշտիանու Ռոնալդու, 89, Ալվարո Մորատա, 90+4 - Բրունո Սեզար, 47

«Լեգիա» (Լեհաստան) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0:6

Մարիո Գյոտցե, 7, Սոկրատիս, 15, Մարկ Բարտրա, 17, Ռաֆայել Գերեյրո, 51, Գոնսալո Կաստրո, 76, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում