10:51  ,  15 սեպտեմբերի, 2016

Զիդան. Մենք գիտենք, որ կարող ենք մեկ րոպեում էլ փոխել խաղի արդյունքը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ տարած կամային հաղթանակը՝ 2:1:

«Մենք ուրախ ենք, որ ամբողջ թիմը չհամակերպվեց չհաղթելու հետ եւ պայքարեց մինչեւ վերջին պահը: Երբեմն հանդիպում ես իսկապես լավ խաղացող մրցակցի, բայց մեր ֆուտբոլիստները իրենց ջանքերի համար ստացան արժանին: Փոփոխությունները մարզիչի գործն է: Հրաշալի է, որ դրանք տվեցին արդյունք: Դրանք արվում են խաղը փոխելու համար: Այսօր իմ փոփոխություններն արդյունավետ էին: Մենք «Ռեալն» ենք եւ գիտենք, որ կարող ենք մեկ րոպեի ընթացքում էլ փոխել հանդիպման ընթացքը»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ մինչեւ 89-րդ րոպեն «Ռեալը» 0:1 հաշվով պարտվում էր պորտուգալական ակումբին, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ հասավ հաղթանակի: 

Չեմպիոնների լիգա. F խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:1

Կրիշտիանու Ռոնալդու, 89, Ալվարո Մորատա, 90+4 - Բրունո Սեզար, 47

«Լեգիա» (Լեհաստան) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0:6

Մարիո Գյոտցե, 7, Սոկրատիս, 15, Մարկ Բարտրա, 17, Ռաֆայել Գերեյրո, 51, Գոնսալո Կաստրո, 76, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում