00:38  ,  15 սեպտեմբերի, 2016

ՉԼ. «Ռեալը» փրկվեց վերջին րոպեներին, «Բորուսիան» հաղթեց՝ 6:0, «Մանչեսթեր Սիթին»՝ 4:0

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան առաջին տուրի հանդիպումները E, F, G ու H խմբերում, նաեւ սեպտեմբերի 13-ից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Մ.» հանդիպումը C խմբում:

Տիտղոսը պաշտպանող «Ռեալը» տանը կամային հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ՝ 2:1:

Նույն խմբում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան», որը 6:0 հաշվով ուժեղ էր լեհական «Լեգիայից»:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» Սերխիո Ագուերոյի հեթ-տրիկի եւ Իհենաչոյի գոլի շնորհիվ շնորհիվ հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ 4:0:

Առաջին անգամ Չեմպիոնների լիգային մասնակցող Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթին» 3:0 հաշվով առավելության հասավ բելգիական «Բրյուգեի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

C խումբ

«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Մ.»՝ 4:0

Սերխիո Ագուերո, 8, 28, 11մ, 77, Կելեչի Իհենաչո, 90+1

Е խումբ

«Բայեր» (Գերմանիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 2:2

Ադմիր Մեհմեդի, 9, Հաքան Չալհանօղլու, 15 - Ալան Ձագոեւ, 36, Ռոման Երյոմենկո, 38

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:2

Տոբի Ալդերվեյրելդ, 45 - Բեռնարդու Սիլվա, 15, Տոմա Լեմար, 31

F խումբ

«Լեգիա» (Լեհաստան) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0:6

Մարիո Գյոտցե, 7, Սոկրատիս, 15, Մարկ Բարտրա, 17, Ռաֆայել Գերեյրո, 51, Գոնսալո Կաստրո, 76, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 87

«Ռեալ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:1

Կրիշտիանու Ռոնալդու, 89, Ալվարո Մորատա, 90+5 - Բրունո Սեզար, 47

G խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 0:3

Մարկ Օլբրայթոն, 5, Ռիյադ Մահրեզ, 29, 61, 11մ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:1

Օտավիո, 13 - Անդրեաս Կորնելիուս, 52

Հեռացում՝ Յան Գրեգուշ («Կոպենհագեն»), 66, երկրորդ դեղին քարտ

H խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:0

«Լիոն» (Ֆրանսիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 3:0

Կորենտին Տոլիսո, 13, Ժորդան, Ֆերի, 49, Մակսվել Կորնե, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում