19:57  ,  14 սեպտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

Մյունխենի «Բավարիան» գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը Չեմպիոնների լիգայում՝ 13-րդ անընդմեջ հաղթանակը տանելով սեփական խաղադաշտում։ «Մանչեսթեր Յունայթեդը» 2006-2008 թվականներին 12 անընդմեջ հաղթանակ էր տարել Չեմպիոնների լիգայում «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում։

«Բավարիան» 2014 թվականից պարտություն չի կրել տանը։ Երկու տարի առաջ գերմանական ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում տանը պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարը «Բավարիան» սկսել է Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» նկատմամբ հաղթանակով՝ 5։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս