20:16  ,  14 սեպտեմբերի, 2016

«Բորուսիան» շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիա ժամանած Մյոնխենգլադբախի «Բորուսիան» «Մանչեսթեր Յունայթեդին» շնորհակալություն է հայտնել մազումային խաղադաշտ տրամադրելու համար։

Գերմանական ակումբը սեպտեմբերի 13-ին պետք է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղ անցկացներ «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն հանդիպումը հետաձգվեց հորդառատ անձրեւի պատճառով։

«Շնորհակալություն «Մանչեսթեր Յունայթեդին» մեզ խաղադաշտ տրամադրելու համար։ Կփորձենք վարձահատույց լինել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում»,- նշված է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» խաղը տեղափոխվել է սեպտեմբերի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում