11:28  ,  14 սեպտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Մեսին հեթ-տրիկներով շրջանցեց Ռոնալդուին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Չեմպիոնների լիգայի առաջին տուրում 3 գնդակ ուղարկելով շոտլանդական «Սելթիկի» դարպասը, 6-րդ հեթ-տրիկն է ձեւակերպել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում եւ սահմանել է ռեկորդ:

Մեսին շրջանցել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը Չեմպիոնների լիգայում դարձել է 5 հեթ-տրիկի հեղինակ:

«Սելթիկի» դեմ խաղում Արգենտինայի հավաքականի ավագն աչքի էր ընկել 3-րդ, 27-րդ եւ 60-րդ րոպեներին, իսկ կատալոնական ակումբը հաղթել էր 7:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում