10:45  ,  14 սեպտեմբերի, 2016

Իվան Դանիլյանց. «Բավարիան» շատ արագ էր խաղում

Ռուսական «Ռոստովի» նորանշանակ գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը 0:5 հաշվով:

«Ստացվեց բարդ հանդիպում: Փորձություն տղաների համար: Մրցակիցը շատ արագ էր գործում: Ռուսաստանում ոչ ոք այդպես չի խաղում: Բաց թողնելով գոլեր՝ տղաները չկոտրվեցին եւ շարունակում էին խաղալ: Մեր տղաները ցանկանում էին ցույց տալ, որ կարողանում են գրոհել»,- Դանիլյանցի խոսքը մեջբերում է «Чемпионат.com»-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղով Ռուսաստանի փոխչեմպիոնը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում: Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մնացել էր «Ռոստովի» փոխարինողների թվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում