13:15  ,  14 սեպտեմբերի, 2016

«Ռեալ» - «Սպորտինգ». Բուքմեյքերների կարծիքը

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեպտեմբերի 14-ին կսկսի տիտղոսի պաշտպանությունը:

F խմբի առաջին տուրում Զինեդին Զիդանի թիմը կընդունի Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ակումբ Լիսաբոնի «Սպորտինգին»:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Արքայական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.22 գործակցով: Պորտուգալական ակումբի հաղթանակը ստացել է 13.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 6.00:

Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս