19:43  ,  13 սեպտեմբերի, 2016

Պատանեկան Չեմպիոնների լիգա. Նորիկ Մկրտչյանը խաղացել է «Բավարիայի» դեմ

Ֆուտբոլի եվրոպական պատանեկան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում ռուսական «Ռոստովը» Մյունխենում 2:4 հաշվով պարտվել է «Բավարիային»:

Հյուրերի կազմում ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել 17-ամյա կիսապաշտպան Նորիկ Մկրտչյանը, որը նաեւ փոխարինվել է 77-րդ րոպեին:

Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում Մկրտչյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է երկու հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում