13:27  ,  12 սեպտեմբերի, 2016

Ռոնալդու. «Ռեալը» կարող է երկրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկին ընդառաջ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Արքայական ակումբը կարող է կրկնել անցած մրցաշրջանի նվաճումը եւ հաղթել Չեմպիոնների լիգայում: «Ռեալը» մեկնարկում է «Սպորտինգի» հետ խաղով:

«Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը պաշտպանելը շատ բարդ, բայց գրավիչ փորձություն է: Ես կարծում եմ, որ «Ռեալը» կարող է երկրորդ մրցաշրջանում անընդմեջ նվաճել այդ տիտղոսը: Այո, Չեմպիոնների լիգան շատ ծանր մրցում է, բայց հիմա հեշտ չի տրվում ոչինչ եւ ոչ մեկին: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ հաղթանակի համար: Հանդիպումից հանդիպում կշարժվենք առաջ: Սկզբում պետք է մտածել խմբային մրցաշարի մասին, քանի որ մենք շատ ուժեղ խմբում ենք: Բայց դրական ենք տրամադրված»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

F խմբում «Ռեալի» մրցակիցներն են Դորտմունդի «Բորուսիան», Լիսաբոնի «Սպորտինգը» եւ լեհական «Լեգիան»: «Ռեալ» - «Սպորտինգ» հանդիպումը սեպտեմբերի 14-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում