WTA-ը հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը: ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող, գերմանացի Անժելիկ Կերբերը դարձավ նոր առաջին ռակետ՝ թույլ չտալով ամերիկացի Սերենա Ուիլյամսին հասնել լեգենդար գերմանացի Շտեֆի Գրաֆի ռեկորդին՝ 186 շաբաթ: Սերենա Ուիլյամսը աշխարհի առաջին ռակետ էր 168 շաբաթ: 28-ամյա Կերբերը 22-րդ մարզուհին է, որը դառնում է առաջին ռակետ:
WTA (սեպտեմբերի 12)
1 (2). Անժելիկ Կերբեր (Գերմանիա)
2 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)
3 (3). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա)
4 (5). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)
5 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)
6 (11) Կարոլինա Պլիշկովա (Չեխիա)
7 (6). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ)
8 (12). Կարլա Սուարես-Նավարո (Իսպանիա)
9 (9). Մեդիսոն Քիզ (ԱՄՆ)
10 (10). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում