10:09  ,  12 սեպտեմբերի, 2016

US Open. Վավրինկան եզրափակիչում ուժեղ էր աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչից

Նյու Յորքում ավարտված թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում շվեյցարացի Ստեն Վավրինկան 3 ժամ 57 րոպեում առավելության է հասել աշխարհի առաջին ռակետ, 29-ամյա սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:

31-ամյա Վավրինկան երրորդ անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: 2014-ին նա հաղթել էր Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ 2015-ին՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում:

US Open, եզրափակիչ

Վավրինկա (Շվեյցարիա, 3) - Ջոկովիչ (Սերբիս, 1)՝ 6:7 (1:7), 6:4, 7:5, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս