16:48  ,  10 սեպտեմբերի, 2016

Գրիզմանի դուբլը նպաստեց «Աթլետիկոյի» հաղթանակին խոշոր հաշվով

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ մադրիդյան թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը կատարեց նաեւ գոլային փոխանցում: Հաշիվը բացել էր Կոկեն: Հանդիպման ավարտին «Աթլետիկոյի» չորրորդ գոլը խփեց Կորեան:

«Աթլետիկոն» 5 միավորով բարձրացավ ընթացիկ չորրորդ տեղ: «Սելտան» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Սելտա» - «Աթլետիկո»՝ 0:4

Կոկե, 53, Անտուան Գրիզման, 73, 81, Անխել Կորեա, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English