10:56  ,  10 սեպտեմբերի, 2016

US Open. Եզրափակիչում՝ Ջոկովիչ - Վավրինկա

Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հայտնի են տղամարդկանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները: Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը չորս սեթում առավելության է հասել ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ: 2 ժամ 35 րոպե տեւած պայքարն ավարտվել է 6:3, 6:2, 3:6, 6:2 հաշվով:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճել է շվեյցարացի Ստեն Վավրինկան, որը 3 ժամ 12 րոպեում պարտության է մատնել ճապոնացի Կեյ Նիսիկորիին՝ 4:6, 7:5, 6:4, 6:2:

US Open, կիսաեզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) - Գաել Մոնֆիս (Ֆրանսիա, 10)՝ 6:3, 6:2, 3:6, 6:2

Ստեն Վավրինկա (Շվեյցարիա, 3) - Կեյ Նիսիկորի (Ճապոնիա, 6)՝ 4:6, 7:5, 6:4, 6:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս