09:53  ,  9 սեպտեմբերի, 2016

US Open. Սերենա Ուիլյամսի սենսացիոն պարտությունն ու եզրափակիչի մասնակիցները

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը երկու սեթում պարտվել է չեխ Կարոլինա Պլիշկովային՝ 2:6, 6:7 (5:7): Հանդիպումը տեւել է 1 ժամ 29 րոպե:

Եզրափակիչում Պլիշկովայի մրցակիցը կլինի գերմանացի Անժելիկ Կերբերը, որը 1 ժամ 28 րոպեում պարտության է մատնել դանիացի Կարոլին Վոզնյացկուն՝ 6:4, 6:3:

US Open-ի մրցանակային հիմնադրամը 46 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով