23:35  ,  8 սեպտեմբերի, 2016

Ռուսաստանի դրոշով Պարալիմպիկ խաղերի բացմանը դուրս եկած բելառուսը պատժվեց

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ) զրկել է հավատարմագրումից Ռուսաստանի դրոշով Պարալիմպիկ խաղերի բացմանը դուրս եկած բելառուսին: Այդ մասին թվիթերյան էջում գրել է ՄՊԿ-ի մամուլի քարտուղար Քրեյգ Սփենսը: Դոպինգի համակարգված օգտագործման եւ քողարկման համար Ռուսաստանը զրկված է Ռիոյի Պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունքից:

Ռիոյի «Մարականա» ստադիոնում տեղի ունեցած բացման արարողության ժամանակ Բելառուսի պատվիրակության անդամներից մեկը հասցրել է Ռուսաստանի դրոշը ծածանել շրջանի մոտ 1/4-ը անցնելիս, մինչեւ անվտանգության աշխատակիցները նրանից խլել են այն:

Այդ քայլը համարվել է քաղաքական բողոք, ինչը օլիմպիական խարտիայով արգելված է Օլիմպիական խաղերի ժամանակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում