18:43  ,  8 սեպտեմբերի, 2016

«Արարատը» Բելառուսի առաջնությունում մեկնարկելուց առաջ պարտվել է

Հոկեյի «Արարատ» թիմն անցկացրել է նախապատրաստական փուլի եզրափակիչ ստուգողական հանդիպումը: Հայ հոկեյիստները 5:7 (2:3, 2:2. 1:2) հաշվով պարտվել են «Գոմել-2»-ին:

«Արարատը» կմասնակցի Բելառուսի բաց առաջնությանը եւ մեկնարկային տուրի խաղում (սեպտեմբերի 11-ին կամ 12-ին) կհանդիպի «Բրեստ-2»-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում