Ռիոյի «Մարականա» ստադիոնում տեղի է ունեցել 15-րդ Պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը:
Մրցումներին Հայաստանից կմասնակցեն 21-ամյա լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը եւ 30-ամյա ծանրորդուհի Գրետա Վարդանյանը: Նրանք հանդես են եկել նաեւ 2012թ. Լոնդոնի Պարալիմպիկ խաղերում:
Ռիոյում Գրետա Վարդանյանը 55 կգ քաշային կարգում հանդես կգա սեպտեմբերի 10-ին, Մարգարիտա Հովակիմյանը 50 մետր ազատ լողաոճում մեկնարկ դուրս կգա սեպտեմբերի 10-ին, 100 մետր բրասում՝ սեպտեմբերի 11-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում