09:58  ,  8 սեպտեմբերի, 2016

US Open. Կիսաեզրափակիչի բոլոր զույգերը

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հայտնի են կանանց եւ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Կանանց մրցաշարում եզրափակիչի ուղեգրերի համար կմրցեն Սերենա Ուիլյամսն ու Կարոլինա Պլիշկովան եւ Կարոլին Վոզնյացկին ու Անժելիկ Կերբերը:

Տղամարդկանց կիսաեզրափակիչի զույգերը կազմել են Նովակ Ջոկովիչն ու Գաել Մոնֆիսը եւ Ստեն Վավրինկան ու Կեյ Նիսիկորին:

US Open, 1/4 եզրափակիչ

Տղամարդիկ

Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)՝ 1:6, 6:4, 4:6, 6:1, 7:5

Ստեն Վավրինկա (Շվեյցարիա)Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)՝ 7:6(7:5), 4:6, 6:3, 6:2

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Ժո-Ուիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա)՝ 6:3, 6:2, Ցոնգան հրաժարվել է պայքարից

Լյուկա Պուի (Ֆրանսիա) – Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)՝ 4:6, 3:6, 3:6

Կանայք

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Սիմոնա Հալեպ (Ռումինիա)՝ 6:2, 4:6, 6:3

Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) – Անա Կոնյուխ (Խորվաթիա)՝ 6:2, 6:2

Կարոլին Վոզնյացկի (Դանիա) – Անաստասիա Սեւաստովա (Լատվիա)՝ 6:0, 6:2

Ռոբերտա Վինչի (Իտալիա) – Անժելիկ Կերբեր (Գերմանիա)՝ 5:7, 0:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով