11:15  ,  6 սեպտեմբերի, 2016

Լեւոն Արոնյանը պատրաստվում է Միխայիլ Տալի հուշամրցաշարին

Լեւոն Արոնյանը նախապատրաստվում է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին, որին կմասնակցեն 10 գրոսմայստերներ, փոխանցում է «Р-Спорт»-ը:

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը կայանալիք մրցաշարում հայկական շախմատի առաջատարի մրցակիցները կլինեն ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Պյոտս Սվիդլերը, Եվգենի Տոմաշեւսկին, հնդկի Վիշվանաթան Անանդը, իսրայելցի Բորիս Գելֆանդը: Եվս 4 մասնակիցների անուններ հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ օգոստոսին Լեւոն Արոնյանը մասնակցել էր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարն, որում չէր պաշտպանել հաղթողի տիտղոսը եւ գրավել էր երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս