20:30  ,  3 սեպտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Խորեն Բայրամյանը՝ «Ռոստովի» հայտացուցակում

Ռուսական «Ռոստովը» ներկայացրել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարի համար: Հայտացուցակում տեղ են գտել 22 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, փոխանցում է «Ռոստովի» կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում նորամուտը նշող ռոստովցիներն ընդգրկվել են D խմբում, որտեղ խաղալու են Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ հոլանդական ՊՍՎ հետ:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 24-ամյա Բայրամյանը մասնակցել է 3 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով