21:31  ,  3 սեպտեմբերի, 2016

Ուսեյն Բոլթի վերջին մրցման համար տոմսեր են պատվիրում նաեւ Հայաստանից

Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթի՝ աթլետիկայի աշխարհի 2017թ. առաջնությունում ելույթին ներկա գտնվողների թիվը գնալով մեծանում է:

The Sun-ի համաձայն՝ Լոնդոնում կայանալիք աշխարհի 2017թ. առաջնության օլիմպիական ստադիոնում անցկացվելիք մրցման համար 1,047,000 տոմս է պատվիրել 92 երկրից, այդ թվում՝ Հայաստանից:

Ավելի վաղ 30-ամյա Բոլթը հայտարարել էր, որ աշխարհի 2017թ.առաջնությունից հետո ավարտելու է կարիերան:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Ուսեյն Բոլթը նվաճել էր 3 ոսկե մեդալ: Երրորդ Օլիմպիական խաղերն անընդմեջ նա չեմպիոն է դառնում 100 եւ 200 մետր վազքում, 4 անգամ 100 մետր փոխանցավազքում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում