19:22  ,  3 սեպտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը

ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2016/17թթ. մրցաշարի համար: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտավորել է 27 ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Դարպասապահներ. Դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն:

Պաշտպաններ. Բայի, Ջոնս, Ռոխո, Սմոլինգ, Շոու, Ֆոսու-Մենսա, Վալենսիա, Դարմիան Տուանզեբե:  

Կիսապաշտպաններ. Պոգբա, Մատա, Լինգարդ, Կարիկ, Բլինդ, Յանգ, Հերերա, Մխիթարյան, Ֆելաինի, Շնայդերլին:

Հարձակվողներ. Դեպայ, Իբրահիմովիչ, Ռունի, Մարտիալ, Ռեշֆորդ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին մեկնարկող Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցները լինելու են թուրքական «Ֆեներբահչեն», հոլանդական «Ֆեյենորդը» եւ ուկրաինական «Զարյան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս