13:40  ,  3 սեպտեմբերի, 2016

Դե Լա Ֆուենտեն տեղափոխվել է «Շիրակ»

Գյումրիի «Շիրակը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը մեկամյա պայմանագիր է կնքել ամերիկացի հարձակվող Բրայան Դե Լա Ֆուենտեի հետ։ 24-ամյա հարձակվողն արդեն միացել է գյումրեցիներին եւ սեպտեմբերի 3-ին կանցկացնի առաջին մարզումը, հայտնում է «Շիրակի» կայքը:

Դե Լա Ֆուենտեն 2014-ից մինչեւ 2015-16 մրցաշրջանի ավարտը հանդես է եկել «Արարատի» կազմում։ Ամերիկացի ֆուտբոլիստը մինչեւ Հայաստան տեղափոխվելը հանդես է եկել «Չիվասոում» (ԱՄՆ), «Տիխուանայում» (Մեքսիկա), «Լոս Անջելես Միսիոներսում» (ԱՄՆ)։ 2010-ին նա հանդես է եկել ԱՄՆ-ի մինչեւ 20 տարեկանների հավաքականում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով