22:30  ,  1 սեպտեմբերի, 2016

Գաել Անդոնյանը «Մարսելում» ստացել է խաղային համարը

Ֆրանսիական «Մարսելը» հրապարակել է խաղային համարները, որոնցով ֆուտբոլիստները հանդես կգան այս մրցաշրջանում, տեղեկացնում է ակումբի կայքը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը ստացել է 13 համարի մարզաշապիկը:

Հիշեցնենք, որ Անդոնյանը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց ֆրանսիական «Դիժոնում»: Այս օրերին նա Հայաստանի հավաքականի ճամբարում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով