13:30  ,  31 օգոստոսի, 2016

Մարմնամարզության նոր տարրը գրանցվել է Հուռի Գեբեշյանի անունով (ֆոտո)

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացրած Հուռի Գեբեշյանի կատարած հնարքը պաշտոնապես կոչվել է նրա անունով, հաղորդում է flogymnastics.com-ը:

Ռիո-2016-ում ամերիկահայ մարզուհին նոր տարրը գրանցել էր զուգահեռ պտտաձողի վարժությունում:

Գեբեշյանը դարձել էր Օլիմպիական խաղերի մարմնամարզության կանանց մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչը: Ռիոյում նա բազմամարտում հավաքել էր 53.848 միավոր եւ գրավել 38-րդ տեղը: Գեբեշյանն ազատ վարժությունում 61-րդն էր, հավասարակշռության գերանի վրա՝ 53-րդը, իսկ զուգահեռ պտտաձողի վրա՝ 53-րդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում