21:43  ,  29 օգոստոսի, 2016

2024թ. օլիմպիական մայրաքաղաքի հավակնորդները երեքն են, Հռոմը հրաժարվում է

Իտալիայի մայրաքաղաք Հռոմը չի հավակնի 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքին, հաղորդում է insidethegames-ը:

Երկու ամիս առաջ ընտրված քաղաքապեռ Վիրջինյա Ռաջին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Հռոմը պետք է կենտրոնանա ֆինանսական եւ տնտեսական խնդիրների լուծման վրա եւ Օլիմպիական խաղերի ժամանակը չէ: Առաջիկա օրերին Հռոմը պաշտոնապես կհրաժարվի հայտից, որը ներկայացրել էր Միջազգային օլիմպիական կոմիտե:

2024թ. Օլիմպիական խաղերի հավակնորդները երեքն են՝ Փարիզ, Բուդապեշտ եւ Լոս Անջելես: Ամենամեծ շանսերն ունի Լոս Անջելեսը: Հյուսիսային Ամերիկան Ատլանտա-1996-ից հետո ամառային Խաղեր չի ընդունել: Փարիզի շանսերը ցածր են ահաբեկչական եւ միգրացիոն խնդիրների, Բուդապեշտինը՝ տնտեսական խնդիրների պատճառով:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում