20:02  ,  26 օգոստոսի, 2016

ՉԼ. 4 առաջատար լիգաների 4 ուժեղագույն թիմերը կխաղան խմբային փուլում

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ 2018 թվականից չորս առաջատար առաջնությունների չորս ուժեղագույն ակումբները հանդես կգան եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Մրցաշարի ձեւաչափը կմնա նույնը:

Այս պահին ՈւԵՖԱ-ի վարկանիշային համակարգում չորս ուժեղագույն առաջնություններն են Անգլիայի Պրեմյեր լիգան, Իսպանիայի Պրիմերան, Իտալիայի Ա Սերիան եւ Գերմանիայի Բունդեսլիգան: Խմբային փուլի ուղեգիր կստանա նաեւ Եվրոպայի լիգայի հաղթողը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում