14:33  ,  26 օգոստոսի, 2016

«Արարատի» հոկեյիստները կամային հաղթանակ են տարել

Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը ստուգողական խաղում 5:4 հաշվով հաղթել է «Մոգիլեւին»:

Խաղի ընթացքում «Արարատը» պարտվելիս է եղել 2:4 հաշվով, բայց կամային հաղթանակ է տարել Մուրավեւի, Ֆեովանովի, Պավլովի, Մանուկյանի եւ Տերեխինի գոլերի շնորհիվ:

Հիշեցնենք, որ «Արարատը» մասնակցելու է Բելառուսի բաց առաջնությանը, որի առաջին տուրում սեպտեմբերի 11-ին կամ 12-ին կմրցի «Բրեստ-2» թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում