14:08  ,  26 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականի նորեկը տեղափոխվեց «Վարդար» (ֆոտո)

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան կշարունակի մակեդոնական «Վարդարում», հայտնում է Bucket Group Sports Management-ի ֆեյսբուքյան էջը:

22-ամյա ֆուտբոլիստը Մակեդոնիայի չեմպիոնի հետ պայմանագիր է կնքել «1+1» ձեւաչափով:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին «Վարդարում» է խաղում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Տիգրան Բարսեղյանը Հայաստանի հավաքականի առաջիկա հավաքին չի հրավիրվել վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով