00:12  ,  26 օգոստոսի, 2016

Ուսեյն Բոլթը կնքել է ցմահ պայմանագիր

Հեռահաղորդակցության ոլորտի Digicell ընկերությունը ցմահ պայմանագիր է կնքել 9-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթի հետ, հաղորդում է Independent-ը: Digicell-ը ջամայկացի արագավազորդի հովանավորն է 2004 թվականից, երբ Բոլթն ավարտել է դպրոցը:

«Մեր համատեղ ճանապարհորդությունը Digicell-ի հետ սկսվել է, երբ ես 17 տարեկան էի, իսկ հիմա կգնա դեպի հավերժություն: Ես նոր էջ եմ բացում իմ կյանքում եւ խոստանում եմ, որ արագությունը կլինի ընկերության գլխավոր առաջնահերթությունը»,- նշել է Ուսեյն Բոլթը:

Լեգենդար մարզիկն ընկերությունում ստացել է արագության հարցերով գլխավոր մենեջերի եւ մարկետինգի ու գովազդի հարցերից բացի կկազմակերպի նաեւ ճամբարներ երիտասարդ աթլետների համար եւ կլինի մարզիչի դերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում