13:41  ,  24 օգոստոսի, 2016

Հարություն Մերդինյան. Մարզվելու եմ եւ փորձելու եմ նվաճել նոր բարձունքներ

Շարունակելու եմ մնալ սպորտում, մարզվելու եմ եւ փորձելու եմ նվաճել նոր բարձունքներ: Մինչեւ մարզումներս վերսկսելը՝ կհանգստանամ եւ կվերականգնեմ վնասվածքներս:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռիո-2016-ում սպորտային մարմնամարզության նժույգի վարժությունում 7-րդ տեղ զբաղեցրած, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հարություն Մերդինյանը նժույգի վարժության եզրափակիչում  ցույց տվեց 14.933 արդյունք:

 «Լարվածությունն ու դաստակի ցավերն այդքան էլ չխանգարեցին ինձ: Ես ամբողջ կյանքում վնասվածքներով եմ մասնակցել մրցումներին: Ինձ թվում է՝ երեւի խնդիրը ոչ լիարժեք առողջանալն էր եւ գերհոգնածությունը: Երեւի ուժերս սպառվել էին եւ դա էր պատճառը, որ չկարողացա ուժերս լիարժեք հավաքել եւ մաքուր կատարել վարժությունս»,- ասաց Հարություն Մերդինյանը:

Նժույգի վարժության օլիմպիական որակավորման փուլում 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հավաքել էր 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով