09:10  ,  24 օգոստոսի, 2016

Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին խաղերի անոնս

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում օգոստոսի 24-ին կանցկացվեն որակավորման չորրորդ փուլի վերջին 5 պատասխան խաղերը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» կընդունի ռումինական «Ստյաուային», որի դարպասը 5 անպատասխան գնդակ է ուղարկել Բուխարեստում։

Հիշեցնենք, որ այս փուլում հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում: Այս խաղերից հետո հայտնի կդառնան խմբային փուլի բոլոր մասնակիցները։

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղեր

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 22:45 (Երեւանի ժամանակով) (առաջին խաղ՝ 5։0)

«Ռոստով» (Ռուսաստան) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 1։1)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 1։1)

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 0։1)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 3։1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում