19:42  ,  22 օգոստոսի, 2016

Նարեկ Բեգլարյանի առաջին գոլը Ղազախստանի առաջնությունում

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում «Ժետիսուն» տանը 2:0 հաշվով հաղթել է «Տոբոլին»:

Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին բացել է հարձակվող Նարեկ Բեգլարյանը, որն առաջին գոլն է խփում Ղազախստանի առաջնությունում: Նա փոխարինվել է 78-րդ րոպեին:

30-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն է «Գանձասար-Կապանից» տեղափոխվել «Ժետիսու»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում