16:37  ,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Գեորգի Կետոեւը նույնպես պարտվեց մեկնարկում

Հայաստանը ներկայացնող 30-ամյա Գեորգի Կետոեւն անհաջող մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:

97 կգ քաշային Կետոեւը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 1:8 հաշվով պարտվելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 27-ամյա վրացի Էլիզբար Օդիկաձեին: Կետոյեւն առաջինը միավոր վաստակեց, սակայն հետագայում վրացին ավելի ուժեղ էր: Քառորդ եզրափակիչում նա կմրցի ղաղախ Մամեդ Իբրագիմով, որը պայքարից դուրս թողեց Խոսե Դանիել Դիասին (Վենեսուելա):

Օգոստոսի 21-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, որը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին: Եթե իտալացին հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում