00:46  ,  17 օգոստոսի, 2016

Չեմպիոնների լիգա. Ագուերոյի հեթ-տրիկն ու «Մանչեսթեր Սիթիի» 5 գոլերը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի առաջին խաղային օրը կայացան 5 հանդիպումներ:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» Բուխարեստում 5 անպատասխան գնդակ ուղարկեց ռումինական «Ստյաուայի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը նաեւ 2 անգամ վրիպեց 11 մետրանոցից: Պատասխան խաղերն անցկացվելու են մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ այս փուլում հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում:

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, առաջին խաղեր

«Ստյաուա» (Ռումինիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:5

Դավիդ Սիլվա, 13, Սերխիո Ագուերո, 41, 79, 89, Նոլիտո, 49

Չիրացված 11 մետրանոց՝ Սերխիո Ագուերո, 9, 21

«Այաքս» (Հոլանդիա) – «Ռոստով» (Ռուսաստան)՝ 1:1

Դավի Կլասեն, 38 – Կրիստիան Նոբոա, 13

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1:1

Մարկո Ռոգ, 76 (11մ) – Վալենտինո Լազարո, 59

«Կոպենհագեն» (Դանիա) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 1:0

Ադրիա Պավլովիչ, 43

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 1:3

Միրալեմ Սուլեյմանի, 56 – Ռաֆայել, 11, 70, Անդեր Հան, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում