15:20  ,  16 օգոստոսի, 2016

Ադրբեջանում խաղացած ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ալաշկերտ»

Կենտրոնական հարձակվող Յուրի Ֆոմենկոն պայմանագիր է ստորագրել Երեւանի «Ալաշկերտի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստն Ուկրաինայի քաղաքացի է եւ նախորդ մրցաշրջանն անցկացրել է Բաքվի «Ինտերի» կազմում: Նախորդ մրցաշրջանում Ֆոմենկոն մասնակցել է 28 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով