12:50  ,  16 օգոստոսի, 2016

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում օգոստոսի 16-ին կանցկացվեն որակավորման վերջին՝ չորրորդ փուլի 5 առաջին խաղեր:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիին» Բուխարեստում կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ:

Հիշեցնենք, որ այս փուլում հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում:

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, առաջին խաղեր

«Ստյաուա» (Ռումինիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 22:45 (Երեւանի ժամանակով)

«Այաքս» (Հոլանդիա) – «Ռոստով» (Ռուսաստան)՝ 22:45

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 22:45

«Կոպենհագեն» (Դանիա) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 22:45

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում