22:22  ,  15 օգոստոսի, 2016

Գվարդիոլան պատմել է, թե ինչու Տուրեին չի տարել «Ստյաուայի» դեմ խաղին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչու կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեին չի տարել Բուխարեստի «Ստյաուայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի առաջին խաղին:

«Տուրեն փայլում է մարզումներին, սակայն ես վստահ չէի, որ նա խաղադաշտ դուրս կգա «Ստյաուայի» դեմ խաղում: Այդ պատճառով նախընտրեցի նրան թողնել տանը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» ու «Ստյաուայի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին խաղը կկայանան օգոստոսի 16-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում