Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 15-ին Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում կմեկնարկի Մաքսիմ Մանուկյանը, որն ուժերը կփորձի 85 կգ քաշայինների պայքարում: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգա 105 կգ քաշային կարգում: Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կանցկացնի երկրորդ մենամարտը՝ 52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում մրցելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, չինացի չինացի Յիանգուան Հուին:
Աթլետ Լեւոն Աղասյանը կմասնակցի եռացատկի մրցաշարին, իսկ Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը՝ 200 մետր վազքի մրցմանը: 400 մետր արգելավազքում էլ հանդես կգա Լիլիթ Հարությունյանը:
Օգոստոսի 15-ին Ռիո-2016-ում կվիճարկվի մեդալների 17 հավաքածու:
Մրցումային 9 օրերից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 26 ոսկե, 21 արծաթե ու 22 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղ բարձրացած բրիտանացիներն ունեն 15 ոսկե, 16 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 15 ոսկի, 13 արծաթ, 17 բրոնզ: Ռուսները բարձրացել են չորրորդ տեղ եւ ունեն 9 ոսկե, 11 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:
Ռիո-2016. 10-րդ օր, եզրափակիչներ
16:00 (Երեւանի ժամանակով), լող, կանայք, բաց ջուր, 10 կմ
17:00. Ձիասպորտ, անհատական մրցում
17:40. Աթլետիկա, կանայք, մուրճի նետում
18:15. Աթլետիկա, կանայք, արգելավազք, 3000 մետր
20:05. Առագաստանավային սպորտում, կանայք, լազեր ռադիալ
21:05. Առագաստանավային սպորտում, տղամարդիկ, լազեր
21:00. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, օղակների վարժություն
21:54. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, հենացատկ
21:00. Սպորտային մարմնամարզություն, կանայք, գերան
00:00. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 85 կգ (Մաքսիմ Մանուկյան, նախնական գոտեմարտերը՝ 17:00-ից)
00:00. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 135 կգ
00:23. Հեծանվասպորտ (տրեկ), տղամարդիկ, օմնիում
2:15. Բռնցքամարտ, 91 կգ
2:00. Ծանրամարտ, տղամարդիկ, 105 կգ (Սիմոն Մարտիրոսյան)
3:35. Աթլետիկա, տղամարդիկ, ձողացատկ
5:25. Աթլետիկա, տղամարդիկ, 800 մետր վազք
5:45. Աթլետիկա, կանայք, 400 մետր վազք
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում