14:05  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Զինված կողոպուտ՝ ռուս մարզիկի դեմ

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի մասնակից, ռուս լողորդ Եվգենի Կորոտիշկինը զինված կողոպուտի զոհ է դարձել Բրազիլիայում: Այդ մասին ռուսաստանցին հայտնել է Instagram-ում:

Մարզիկը ստիպված է եղել կողոպտիչներին հանձնել բոլոր արժեքավոր իրերը: Կողոպտիչները չեն վնասել նրան:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում արդեն գրանցել են կողոպուտի ու զինված հարձակման բազմաթիվ դեպքեր: Գողություններ եղել են նաեւ օլիմպիական ավանի սենյակներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում