10:22  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016. 5-րդ օրվանից հետո ԱՄՆ-ը դարձյալ առաջատարն է, փոփոխություն լավագույն եռյակում (ֆոտո)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրվանից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը: Ամերիկացի մարզիկները նվաճել են 11 ոսկե, 11 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

10 ոսկե, 5 արծաթե եւ 8 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը: Չորրորդ օրվանից հետո երրորդ տեղ են բարձրացել ճապոնացիները, որոնք ունեն 6 ոսկե, մեկ արծաթե եւ 11 բրոնզե մեդալ:

Մրցումային 5 օրերին ոսկե մեդալ են նվաճել 29 երկրներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին ներկայացրել է 33 մարզիկով եւ դեռ մեդալ չի նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ